Опубликовано A.Muradyan -
ksndndn

Թուրքիան շարունակում է ձգձգել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի վավերացումը

Թուրքիայի իշխանությունները չեն կարող վավերացնել Շվեդիայի անդամակցության հայտը մինչև նոյեմբերի 28-29-ը՝ դաշինքի երկրների արտգործնախարարների՝ Բրյուսելում կայանալիք հանդիպումը: Այդ մասին հայտնել է «Reuters»-ը։

Գործակալության աղբյուրները նշել են, որ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը վավերացման հարցի քննարկումը կարող է վերսկսել նոյեմբերի 28-ին կամ 29-ին: ՆԱՏՕ-ի որոշ ներկայացուցիչներ հույս ունեին, որ ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը Շվեդիան արդեն կկարողանա դառնալ դաշինքի անդամ, և կկազմակերպվի համապատասխան արարողություն, հայտնում է «Reuters»-ը։

Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու մասին արձանագրությունը մինչ այժմ վավերացրել է դաշինքի 31 երկիր, միայն Հունգարիան և Թուրքիան չեն հաստատել այն։

Добавить комментарий