Опубликовано detq-editor -
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում հայտարարել է որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու առաջարկը մնում է արդիական, այն կարող է տեղակայվել, եթե Երևանը շահագրգռված լինի։   «Այն, որ ՀԱՊԿ-ն այս դժվարին իրավիճակում պատրաստել է խաղաղապահ գործողության տեղակայման ծրագիր, կարծում եմ, շատ կարևոր ձեռքբերում է։ Այս առաջարկը դեռ սեղանին է։ Եվ եթե մեր հայ դաշնակիցներն ու ընկերները դեռ հետաքրքրված են դրանով, ապա այդ առաքելությունը կարող է տեղակայվել

ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կարող է տեղակայվել մեկ-երկու օրվա ընթացքում. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում հայտարարել է որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու առաջարկը մնում է արդիական, այն կարող է տեղակայվել, եթե Երևանը շահագրգռված լինի։

«Այն, որ ՀԱՊԿ-ն այս դժվարին իրավիճակում պատրաստել է խաղաղապահ գործողության տեղակայման ծրագիր, կարծում եմ, շատ կարևոր ձեռքբերում է։ Այս առաջարկը դեռ սեղանին է։ Եվ եթե մեր հայ դաշնակիցներն ու ընկերները դեռ հետաքրքրված են դրանով, ապա այդ առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը մեկ-երկու օրվա ընթացքում»,- ասել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը նաև նշել է, որ ղարաբաղյան պատերազմի պատմությունը տասնամյակների պատմություն ունի, և Ադրբեջանը պարզապես վերադարձրել է իրեն պատկանող հողերը: Լավրովը հավելել է, որ Հայաստանը երկար տարիներ օկուպացրել է Ադրբեջանի շուրջ յոթ շրջան, իսկ Ռուսաստանն «առաջարկել է բազմաթիվ տարբերակներ, որոնք Հայաստանի նախկին ղեկավարությունը այնքան էլ դրական չի ընկալել՝ ցանկանալով պահպանել տարածքները, որոնց երբեք չի հավակնել»։

Добавить комментарий