ԱՄՆ-ն և որոշ դաշնակիցներ աջակցում են ահաբեկչական կազմակերպություններին, որոնց դեմ պայքարում է Թուրքիան․ Հաքան Ֆիդան
Թուրքիան պայքարելու է յուրաքանչյուր քայլի դեմ, որը սպառնում է իր ազգային անվտանգությանը։ Այս մասին հայտարարել է Թուրքայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը «Stratcom-2023» խորագրով հանդիպման ժամանակ ունեցած իր ելույթում, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Նա նշել է, որ որոշ դաշնակից երկրներ, հատկապես ԱՄՆ-ն, աջակցում են ահաբեկչական կազմակերպություններին, որոնց դեմ պայքարում է Թուրքիան:
Թուրք նախարարն ընդգծել է իր երկրի՝ որպես ռուս-ուկրաինական պատերազմում հաջող միջնորդի դերը և հավելել, որ Անկարան պատրաստ է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
Ֆիդանը նաև նշել է, որ Իսրայելը Գազայում իր կոտորածներով ոչնչացնում է երկու պետությունների միջև խաղաղության սկզբունքը: Նախարարի խոսքով՝ արդեն անկախ պաղեստինյան պետության ստեղծումն իրականություն է։
#Դետքի_հետագծով
Թուրքիան, տարածաշրջանային ծավալապաշտական նպատակներ հետապնդելուց զատ, նպատակ ունի երկիրը դարձնելու պետություն, որը մեծ կշիռ կունենա աշխարհաքաղաքականության մեջ։ Թուրքիան հենց այս համատեքստում փորձում է միջնորդի դեր ստանձնել տարբեր հակամարտությունների կարգավորման գործընթացում։
Добавить комментарий