Տնտեսական դաշնակիցների հետ Բաքվում տեղի ունեցած հանդիպմանը Ալիևն անդրադարձել է Հայաստանին
Ադրբեջանի նախագահը Կենտրոնական Ասիայի տնտեսությունների համար ՄԱԿ-ի հատուկ ծրագրի 25-ամյակին նվիրված գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի հասցեին հերթական կոշտ հայտարարություններն է արել:
«Աշխարհում բազմաթիվ անհաջողակ, կախյալ երկրներ կան, որոնք ցանկանում են միաժամանակ երկու կամ ավելի աթոռների վրա նստել, ծառայել մի քանի տիրոջ և վերածվել ավելի մեծ պետությունների առճակատման հարթակի։ Դրանցից մեկն Ադրբեջանի հարևան Հայաստանն է»,- հայտարարել է Բաքվի բռնապետը:
«Այդպիսի երկրները չեն կարող համարվել անկախ բառի իսկական իմաստով։ Նման երկրների քաղաքականության հիմքում իրենց ժողովուրդների կամքը չէ, նրանց ճակատագիրը գտնվում է իրենց օտարերկրյա հովանավորների ձեռքերում»,- ասել է Ալիևը:
Ալիևը չի նշել, թե որ երկրներին նկատի ունի: Բայց հաշվի առնելով վերջին շրջանում Բաքվի հակաամերիկյան և հակաֆրանսիական տրամադրությունները` կարելի է ենթադրել, որ խոսքն արևմտյան այդ երկու երկրի մասին է: Նշենք, որ Բաքվում ակտիվ քարոզչական արշավ է սկսվել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի «կողմնակալ դիրքորոշման» դեմ, որի միջոցով փորձ է արվում նվազեցնել վերջինիս ազդեցությունը Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի վրա և ճանապարհ հարթել Երևան-Բաքու ուղիղ բանակցությունների համար։
Добавить комментарий