Опубликовано H.Minasyan -
Ադրբեջանն Ուկրաինային ականազերծման մեքենա է տրամադրել

Ադրբեջանն Ուկրաինային ականազերծման մեքենա է տրամադրել

Ադրբեջանն Ուկրաինային է տրամադրել «Revival P» տիպի թրթուրավոր ականազերծման մեքենա։
Ինչպես հաղորդել է «Report»-ը, այս մասին հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Ադրբեջանական կողմը Պոլտավայի շրջանի փրկարարներին է հանձնել «Revival P» մեխանիկացված ականազերծման մեքենան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ սարքավորումներ արտադրող ընկերության ներկայացուցիչները ժամանել են Ուկրաինա, որտեղ նրանք վերապատրաստում կանցկացնեն տեղի մասնագետների համար։
Ուսուցումից հետո մեքենան կմեկնի օգնելու սակրավորներին, որոնք ականազերծում են իրականացնում ռուսական օկուպացիայից ազատագրված տարածքներում:

Добавить комментарий