Ադրբեջանի ՊՆ ղեկավարները զորամասերում ծանոթացել են կապի ժամանակակից նմուշներին
Ադրբեջանի ռազմական ղեկավարները զորամասեր են այցելել և ստուգել կապի հնարավորությունները։ Այս մասին ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։
Ըստ դրա` Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը և պաշտպանության փոխնախարար Ագիլ Գուրբանովը նոյեմբերի 25-ին այցելել են ՊՆ կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբեռանվտանգության գլխավոր վարչության ենթակա զորամասերից մեկը և ծանոթացել կապի ու տեխնիկայի ժամանակակից նմուշներին, որոնք նախատեսված են ադրբեջանական բանակում կայուն հաղորդակցություն կազմակերպելու և զորքերի գաղտնի հրամանատարության ու վերահսկման համար։
Добавить комментарий