Опубликовано A.Muradyan -
mföfmfnf

Էրդողանը խորհրդարանին առաջարկել է երկարաձգել Լիբիա ԶՈՒ ուղարկելու թույլտվությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանին առաջարկել է 24 ամսով երկարաձգել երկրի զինված ուժերը Լիբիա ուղարկելու թույլտվության ժամկետը։

Այս մասին տեղեկանում ենք թուրքական «A Haber» լրատվականի տարածած հաղորդագրությունից։

«Լիբիա զորքեր ուղարկելու թույլտվության ժամկետը 24 ամսով երկարաձգելու մասին նախագահի առաջարկը փոխանցվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարանի) քննարկմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Добавить комментарий