Այսօր Բաքվում կկայանա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարների հանդիպումը
Այսօր Բաքվում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները կքննարկեն տարածաշրջանային անվտանգության, պաշտպանական համագործակցության ոլորտները և ապագա ծրագրերը։
Ըստ «Report»-ի՝ հանդիպմանը կմասնակցեն Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը, Յաշար Գյուլերը և Ջուանշեր Բուրչուլաձեն։
Նշենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարը երեկ ժամանել է Բաքու։
Վերջին անգամ երեք երկրի պաշտպանության նախարարները Թուրքիայում հանդիպել են այս տարվա փետրվարին, որի ընթացքում քննարկել են համատեղ զորավարժությունների կարևորությունը։ Նախարարներն ընդգծել են եռակողմ ձևաչափով համագործակցության կարևորությունը, որը ծառայում է տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանը։
Добавить комментарий