Опубликовано H.Minasyan -
Թուրքիայի ռազմարդյունաբերության ծավալները գերազանցել են 90 մլրդ դոլարը

Թուրքիայի ռազմարդյունաբերության ծավալները գերազանցել են 90 մլրդ դոլարը

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը մասնակցել է  2024-ի բյուջեի խորհրդարանական քննարկմանը: Անդրադառնալով Թուրքիայի ռազմական արդյունաբերության ոլորտին՝ նա նշել է, որ Թուրքիան շարունակում է մնալ այդ ոլորտի առաջատարներից մեկը։

Այս մասի հայտնում է «Ermenihaber» լրատվական գոործակալությունը:

«Ռազմարդյունաբերության ոլորտում մեր ծրագրերի թիվը 16 անգամ աճել է, իսկ ծավալները գերազանցել են 90 մլրդ դոլարը»,- նշել է Յըլմազը:

Բացի դրանից՝ նա ներկայացրել է 2024-ի բյուջեի շրջանակում նախագահականին հատկացվելիք գումարն ու նախատեսվող ծախսերը: Նշենք, որ 2022-ի համեմատ 2024-ին նախագահականին հատկացված գումարը կրկնապատկվել է։ 2022-ին այն կազմել էր 5 մլրդ 363 մլն 434 հազար լիրա (Թուրքիայի դրամական արժույթ, ավելի քան 16 մլրդ դոլար):

Ըստ Յըլմազի՝ 2024-ին հատկացվելիք 12 մլրդ 283 մլն 843 հազար լիրայի (շուրջ 37 մլրդ դոլար) 39 տոկոսն ուղղվելու է «խաղաղությանն աջակցելու գործողություններին» և հրատապ այլ աջակցություններին։

Добавить комментарий