Опубликовано H.Minasyan -
«Մենք տեսնում ենք Ադրբեջանի և Հայաստանի համար խաղաղության հասնելու իրական հնարավորություն». Ջեյմս Օ’Բրայեն

«Մենք տեսնում ենք Ադրբեջանի և Հայաստանի համար խաղաղության հասնելու իրական հնարավորություն». Ջեյմս Օ’Բրայեն

Միացյալ Նահանգները Ադրբեջանի և Հայաստանի համար խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն է տեսնում, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը։

«Մեզ ոգևորում է այն փաստը, որ երկու կողմերն էլ ուղղակիորեն և միջնորդավորված բանակցում են միմյանց հետ: Եվ դրա միջոցով մենք տեսնում ենք ողջ տարածաշրջանի համար օգուտ քաղելու իրական հնարավորություն: Օրինակ՝ եթե Կենտրոնական Ասիայից առևտուրը կարողանա Ադրբեջանով և Հայաստանով հասնել Թուրքիա, ապա դա էական խթան կլինի այդ առևտրային ճանապարհի վրա գտնվող բոլոր երկրների համար։ Եվ մենք ողջունում ենք դրա մի մասը լինելու հնարավորությունը»,- ասել է Օ’Բրայենը։

Ըստ պաշտոնյայի՝ ԱՄՆ-ն շատ պարզ հասկացրել է կողմերին, թե ինչ է ակնկալում տեսնել, և թե ինչ հետևանքներ կունենան հակադարձ գործողությունները։

«Այնպես որ, տեսնենք՝ ինչ կորոշեն կողմերը։ Մենք գիտենք, որ նրանք խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ կնքելու շահագրգռվածություն են հայտնել, և մենք շատ կցանկանայինք տեսնել դա»,- ասել է պետքարտուղարի օգնականը:

Добавить комментарий