Опубликовано H.Andreasyan -

Ադրբեջանցիները Շուշիի ևս մեկ գերեզմանատուն են վնասել․ «Caucasus Heritage Watch»

Ադրբեջանը հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Շուշիում հերթական գերեզմանատունն է վնասել։ Այս մասին ահազանգում է Կովկասյան ժառանգության պաշտպանության («Caucasus Heritage Watch») միջազգային կազմակերպությունը: 

«Ենթադրվում է, որ բուլդոզերները աղբակույտ են լցրել Ղազանչեցոցի հին գերեզմանատան վրա, որը գտնվում է Մայր տաճարից հարավ-արևելք։ Վտանգված են առանց այն էլ մասնատված տապանաքարերը»,- նշված է հաղորդագրությունում։

Добавить комментарий