Ադրբեջանը Ստեփանակերտում «Ղարաբաղի համալսարան» կբացի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Ստեփանակերտում «Ղարաբաղի համալսարան» բացելու մասին։
Ադրբեջանի ղեկավարի ստորագրած այս փաստաթղթի համաձայն՝ ուսումնական հաստատությունը վերստեղծվելու է մինչև 1991 թվականը գործած Մանկավարժական ինստիտուտի հիմքի վրա ու պետք է ընդգրկվի երկրի կրթության և գիտության նախարարության կազմում։
«Ղարաբաղի համալսարանը հիմնադրվում է` տարածաշրջանի սոցիալ-տնտեսական կարիքներից ելնելով, բարձր որակավորում ունեցող կադրեր պատրաստելու նպատակով»,- նշված է Ալիևի հրամանագրում։
Добавить комментарий