Թուրքիայում 15 երկրների մասնակցությամբ միջազգային զորավարժություններ են ընթանում
Թուրքիայում ընթանում է «Նուսրեթ 2023» միջազգային զորավարժությունը, որին մասնակցում է 15 երկիր։
Այս մասին հայտնում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։
Զորավարժությունները տեղի կունենան Չանաքքալեի նեղուցում (Դարդանելի) և Սարոսի ծոցում, կտևեն մինչև դեկտեմբերի 6-ը։
Մասնակից երկրները փորձի փոխանակում կկատարեն ականների հայտնաբերման և վնասազերծման ոլորտում։
Добавить комментарий