Թուրքիայի ԱԽ այսօրվա նիստի ընթացքում կքննարկվի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը
Այսօր Թուրքիայի անվտանգության խորհուրդը կանցկացնի այս տարվա իր վերջին նիստը, որտեղ այլ հրատապ հարցերի հետ մեկտեղ կքննարկվի իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը:
«Դետք»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է «TRT haber» հեռուստաալիքը։
Հանդիպումը Բեշթեփեում նախագահելու է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և Պաղեստինին ցուցաբերվող օգնությունը, ինչպես նաև թուրքական զինուժի կողմից իրականացվող «հակաահաբեկչական» գործողությունները։
Добавить комментарий