Опубликовано H.Minasyan -
Թուրքիայի Անվտանգության խորհրդի այսօրվա նիստի ընթացքում կքննարկվի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»

Թուրքիայի ԱԽ-ն քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Թուրքիայի անվտանգության խորհուրդը տարեվերջի նիստում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հաղորդում է «TRT Haber»-ը։

Թուրքիան հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները կհանգեցնեն մշտական խաղաղության պայմանագրի կնքման: 

«Մենք կաջակցենք բոլոր անկեղծ ջանքերին՝ ուղղված կայուն խաղաղության հաստատմանը, որը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ հաշտեցմանը և բարեկեցությանը»,- ասված է Անվտանգության խորհրդի նիստում արված հայտարարության մեջ:

Добавить комментарий