
Սկոպյեում Միրզոյան-Բայրամով հանդիպում չի նախատեսվում․ «Ազատություն»
Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում չի նախատեսվում: Այս մասին «Ազատությանը» հայտնել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը նախօրեին է մեկնել Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք, որտեղ արդեն մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ:
Добавить комментарий