Իսրայելական օդուժը գիշերը թիրախավորել է Դամասկոսի շրջակայքի որոշ հատվածներ. SANA
Իսրայելական օդուժը գիշերը թիրախավորել է Դամասկոսի շրջակայքի որոշ հատվածներ, ինչը հանգեցրել է նյութական որոշակի վնասների, հայտնում է Սիրիայի պաշտոնական SANA լրատվական գործակալությունը՝ հղում անելով անանուն զինվորական աղբյուրին:
«Շաբաթ օրը` ժամը 1.34-ին, իսրայելական թշնամին հրթիռային ագրեսիա է իրականացրել օկուպացված սիրիական Գոլանի ուղղությամբ՝ թիրախավորելով Դամասկոսի մերձակայքում գտնվող որոշ կետեր»,- գրում է SANA-ն:
Ըստ աղբյուրի` բանակի հակաօդային պաշտպանությունը հետ է մղել ագրեսիան և խոցել հրթիռների մեծ մասը։
Добавить комментарий