«Անհամարժեք հայտարարությունները խաթարում են խաղաղության համաձայնագրի ստորագրման ջանքերը». Ադրբեջանի խորհրդարանի նախագահ
«Չափազանց ոչ ադեկվատ և անընդունելի հայտարարությունները, որոնք խեղաթյուրում են տարածաշրջանում իրերի իրական վիճակը, խաթարում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ջանքերը»,- այս մասին Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկու հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան։
Ադրբեջանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է, որ կարևոր է Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ու հարաբերությունների կարգավորման գործընթացի միջնորդության գործում օբյեկտիվությունը։
Հանդիպմանը Միլլի մեջլիսի նախագահը քննադատել է միջազգային հարաբերությունների համակարգում առկա «երկակի ստանդարտները» և նշել, որ եթե որոշ պետությունների առնչությամբ ընդունված որոշումները կատարվում են անմիջապես, այլ դեպքերում միջազգային իրավունքը լիովին անտեսվում է։
Նշենք, որ խոսնակը նկատի ունի Ֆրանսիայի և Միացյալ Նախանգների հակաադրբեջանական դիրքորոշումը։
Добавить комментарий