Опубликовано H.Minasyan -
Ադրբեջանի գլխավոր շտաբի պետն այցելել է Հայաստանի հետ սահմանային դիրքեր ու զորամասեր

Ադրբեջանի գլխավոր շտաբի պետն այցելել է Հայաստանի հետ սահմանային դիրքեր ու զորամասեր

Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը բարձրաստիճան զինվորականների հետ այցելել է Հայաստանի հետ սահմանային հատվածներում՝ Կեդաբեկի, Դաշքեսանի ու Քելբաջարի շրջաններում տեղակայված զորամասեր ու դիրքեր։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից APA գործակալությանն ասել են, որ Գլխավոր շտաբի պետը տվյալ ուղղություններում տեղակայված զինվորականներին փոխանցել է երկրի նախագահի առաջադրած խնդիրները և դրանք իրագործելու կոնկրետ ցուցումներ տվել։

Այցի ընթացքում ստուգվել են բարձր լեռնային տեղանքում գտնվող ստորաբաժանումների ծառայության կազմակերպումն ու մարտական հերթապահության մակարդակը։ Զեկուցվել է, որ դիրքերում շուրջօրյա մարտական հերթապահություն է իրականացվում։

Վելիևն այցելել է հրետանային ու ինժեներական զորամասեր, ինչպես նաև «Կոմանդո» հատուկ ուժերի ստորաբաժանում, որտեղ հետևել է նրանց վարժանքներին։

Добавить комментарий