1

Հայաստանը կստանա 50 «Bastion» զրահամեքենա

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Ֆրանսիայի Սենատը խորհուրդ է տվել հնարավորինս արագ ուսումնասիրել CAESAR հրետանային համակարգերի մատակարարումը Հայաստան՝ հաշվի առնելով այս տեխնիկայի արդյունավետությունը և «Nexter»-ի նոր արտադրական հզորությունները 2024 թվականին։

«News.am»-ի հաղորդմամբ Ֆրանսիայի Սենատի հաղորդագրության համաձայն, Հայաստանը վերջերս «Thales»-ից երեք «GM200» ռադիոտեղորոշիչ կայանի պատվեր է ստորագրել, և քննարկումներ են ընթանում MISTRAL 3 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման շուրջ։

Սենատը նաև նշել է, որ ֆրանսիական «Arquus» ընկերության արտադրած «Bastion» տիպի 24 զրահամեքենա  արդեն ուղարկվել է Հայաստան, որոնց պետք է միանա նույն տիպի ևս 26 մեքենա, որոնք հիմա արտադրվում են։

«Ֆրանսիայի իշխանությունները նախաձեռնել են Հայաստանին «պաշտպանական» զենք մատակարարել։ Պաշտպանական և հարձակողական զենքերի այս տարբերակումն իրականում այնքան էլ գործնական չէ, ինչպես ցույց տվեց Ուկրաինայի պատերազմը: Չկրկնենք նույն սխալները և չհետաձգենք այն սարքավորումների մատակարարումը, որոնք անհրաժեշտ կլինեին ի սկզբանե։ Այդ իսկ պատճառով մենք պետք է օպերատիվ արձագանքենք Հայաստանի իշխանությունների բոլոր խնդրանքներին, հատկապես՝ կապված նրանց հրետանու կարիքի հետ»,- ասել են Ֆրանսիայի Սենատում:

Զենքի մատակարարման վերաբերյալ պայմանավորվածությունները ձեռք են բերվել 2023 թվականի հոկտեմբերին Փարիզում Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավար Սեբաստյեն Լեկորնյուի և Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպման ժամանակ։

Добавить комментарий

From the author