54132

Ադրբեջանը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի վերջին առաջարկներին

Ադրբեջանը դեռևս չի արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ  հայկական կողմի վերջին առաջարկներին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։

«Մենք նշեցինք, որ ուղարկել ենք, չէ՞: Երբ պատասխան լինի, կնշենք»,-  ասաց Սաֆարյանը։

Հայտնենք, որ նոյեմբերի 21-ին հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր 6-րդ առաջարկը։

 

Добавить комментарий