Опубликовано D.Guyumjyan -
detq

Իրանում ծովային ականները հայտնաբերող և վնասազերծող դրոն են ստեղծել

Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը ներկայացրել են ստորջրյա դրոն, որը կարող է հայտնաբերել և վնասազերծել ծովային ականները: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ դրոնը կարող է աշխատել 24 ժամ շարունակ և սուզվել մինչև 200 մետր: Ըստ լրատվամիջոցի՝ քանի որ Պարսից ծոցը համեմատաբար խոր չէ, ականներ կարող են տեղադրվել 10–50 մետր խորության վրա, և դրանք կարող են լուրջ վնաս հասցնել նավերին:

Նշենք, որ 2013 թվականին Իրանի ռազմածովային ուժերը գործարկեցին ականազերծման համակարգ, որը միայն էլեկտրամագնիսական ազդանշաններ էր հաղորդում ծովային ականի պայթուցիչն ակտիվացնելու համար: Մեկ տարի անց ներկայացվեց նոր տեսակի ականազերծող սարքավորում, որն առաջացնում է ձայնային և էլեկտրամագնիսական ազդանշաններ՝ հեռահար կսրգով ծովային ականները պայթեցնելու համար:

RH ռազմածովային ուղղաթիռներով համակարգն օգտագործվում է ծովի հատակի ականները մաքրելու նպատակով:

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները մեծ նշանակություն են տալիս երկրի զինված ուժերի մարտունակության բարձրացմանը։ Այս համատեքստում երկրի զինված ուժերը պարբերաբար համալրվում է սեփական արտադրության սպառազինությամբ, որոնք բավականին արդյունավետ կերպով կիրառվում են տարբեր գործողությունների ժամանակ։

Добавить комментарий