Опубликовано H.Minasyan -
Զաքիր Հասանովը EDEX-2023 ցուցահանդեսում ծանոթացել է ժամանակակից զենքի և ռազմատեխնիկայի նմուշներին

Զաքիր Հասանովը «EDEX-2023» ցուցահանդեսում ծանոթացել է ժամանակակից զենքի և ռազմատեխնիկայի նմուշներին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և գերատեսչության բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ մեկնել են Եգիպտոս՝ մասնակցելու «EDEX-2023» ռազմական արտադրության ցուցահանդեսին։

Միջոցառումը բացել և հյուրերին ողջույնի ուղերձով է դիմել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին։

Ինչպես հայտնում է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը, Հասանովը, մասնակցելով միջազգային պաշտպանական ցուցահանդեսին, ծանոթացել է իտալական «Leonardo» ընկերության, ինչպես նաև եգիպտական ընկերության տաղավարներում ներկայացված ժամանակակից զենքի և ռազմական տեխնիկայի նմուշներին։ Ցուցադրվող զինատեսակների և ռազմական տեխնիկայի մի մասն արտադրել են ադրբեջանական և թուրքական ընկերությունները:

Այցի շրջանակում ադրբեջանցի նախարարը հանդիպել է տարբեր երկրների ռազմական ապրանք արտադրող ընկերությունների ղեկավարների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Добавить комментарий