«Հայ-իրանական քաղաքակրթական դաշինքն այլընտրանք չունի». իրանագետ Վարդան Ոսկանյան
«Երբ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն ադրբեջանական ժամանակավոր բռնազավթման մեջ գտնվող հայկական հինավուրց Շուշին, իբր, հռչակում է Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման «մշակութային մայրաքաղաք», պետք է նրան հիշեցնել, որ այն ժամանակ, երբ նույնիսկ նրա նախնիները դեռ չէին էլ ենթադրում, որ մի օր անվանվելու են ադրբեջանցիներ և չգիտեին ինչպես կոչել իրենց լեզուն, հայկական Շուշիում հրատարակվում էր Ֆիրդուսիի իրանական անմահ դյուցազներգության հայերեն թարգմանությունը բնօրինակ պարսկերենից»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նա նշել է՝ հայ-իրանական քաղաքակրթական դաշինքն այլընտրանք չունի, քանզի Հայաստանը և Իրանը, լինելով երկու պետություն, հազարամյակների խորք գնացող միևնույն քաղաքակրթության ներկայացուցիչներն են։
Добавить комментарий