Опубликовано detq-editor -
ֆտըֆևի

Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ռուսաստանի ԱԳՆ ընդունելությունների տանը կայացած հանդիպմանը քննարկվում են երկու երկրների միջև հարաբերությունները, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, Երևանի և Բաքվի միջև «խաղաղության» պայմանագրի ստորագրումը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Նշենք, որ այսօր Մոսկվայում կկայանա մերձկասպյան երկրների արտգործնախարարների հանդիպումը: Երկու երկրների արտգործնախարարների բանակցություններն ընթանում են վերոնշյալ հանդիպման շրջանակում։

 

Добавить комментарий