Գազայի հակամարտությունում Թուրքիայի առաջնահերթությունը կրակի անհապաղ դադարեցումն է. Էրդողան
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության հետ կապված Թուրքիայի առաջնահերթությունը կրակի անհապաղ և ամբողջական դադարեցումն է և Գազայի հատված մարդասիրական օգնության անխափան առաքման ապահովումը։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դոհայում Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։
Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ միջազգային հանրությունը չպետք է թույլ տա, որ Գազայի հատվածում հակամարտությունը վերածվի տարածաշրջանային պատերազմի, որը կներառի Սիրիան։
Ըստ Էրդողանի՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունը վտանգում է ողջ Մերձավոր Արևելքի անվտանգությունն ու ապագան՝ նրա քաղաքական կյանքը երկարացնելու համար։
Տնտեսության վերաբերյալ թուրք նախագահը նշել է, որ Թուրքիան պահպանում է միջազգային ներդրողների համար «ապահով ապաստանի» կարգավիճակը։ Նա հավաստիացրել է Անկարայի պատրաստակամությունը՝ հնարավոր աջակցությունը ցուցաբերել ներդրողներին, որոնք վստահում են թուրքական տնտեսությանը։
Добавить комментарий