ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությանն առնչվող օրենսդրական դաշտում փոփոխություններ են մշակվում. Լավրով
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ գործունեության վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից հաստատումն ավելորդ միջոց է։ Այս առումով ՀԱՊԿ օրենսդրական դաշտում փոփոխություններ են մշակվում»,- Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Այժմ Ղազախստանի առաջարկով, որը մենք պաշտպանել ենք, մենք լրացում ենք կատարում այս համաձայնագրում… քանի որ այնտեղ ասվում է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը տեղակայվում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համաձայնությամբ և հաստատմամբ: Սա չափից մեծ պահանջ է, քանի որ բավական է ՀԱՊԿ անդամներից մեկի օրինական կառավարության խնդրանքը, ինչպես դա եղավ անցյալ տարվա հունվարին Ղազախստանի դեպքում: Ուստի մենք այժմ համապատասխան պարզաբանում ենք մտցնում ՀԱՊԿ խաղաղապահ պայմանագրային և իրավական դաշտում»,- ասել է Լավրովը։
Добавить комментарий