Զախարովան ֆրանսիական «Bastion»-ը «ոչ լիկվիդային» է որակել
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի և այլ երկրների միջև ծավալվող ռազմական փոխգործակցությունը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Զախարովան անդրադարձել է մասնավորապես Ֆրանսիայից սպառազինություն ձեռք բերելու գործընթացին. «Չէինք ցանկանա, որ Հայաստանի ժողովուրդը խաբվեր իր, այսպես կոչված, «արևմտյան ընկերների» կողմից»։
Մարիա Զախարովայի համոզմամբ՝ Ֆրանսիայի կողմից մատակարարվող «Bastion» զրահամեքենաները «ոչ լիկվիդային» են։
«Եթե շատ լրատվամիջոցներ, որոնք, ցավոք, առնչվում են Հայաստանի գործող իշխանություններին, այս տեղեկատվությունը խեղաթյուրված չներկայացնեին և հակալրագրողական գործունեությամբ չզբաղվեին, այլ իրենց երկրի ժողովրդին հնարավորություն տային ծանոթանալու մեջբերումներին և ուղիղ խոսքին, ապա, հավանաբար, ավելի պարզ կլիներ, որ Հայաստանի ժողովրդին ևս մեկ անգամ Արևմուտքի կողմից կեղծիք է տրվում»,- հայտարարել է նա։
#Դետքի_հետագծով
Ռուսաստանը տասնամյակներ շարունակ եղել է Հայաստանի զենքի հիմնական մատակարարը, և վերջինիս դուր չի գալիս որ ներկայումս ՀՀ-ն, մի շարք պատճառներից ելնելով, սպառազինություն է գնում մի շարք այլ երկրներից։ Միևնույն ժամանակ բազմիցս նշել ենք, որ «Bastion» զրահամեքենաների ձեռքբերումն արդարացված չէ, քանի որ վերջիններս չեն համապատասխանում Հայաստանի տեղանքին ու աշխարհագրությանը, ուստի այս համատեքստում Զախարովայի քննադատությունն այնքան էլ հեռու չէ իրականությունից։
Добавить комментарий