Թուրքիան ցանկանում է պաշտպանական արդյունաբերության ոլորտում իր ուժերը տեղափոխել աֆրիկյան երկրներ
Թուրքիայի պաշտպանության փոխնախարար Ջելալ Սամի Թուֆեքջին հայտնել է, որ Թուրքիան ցանկանում է պաշտպանական արդյունաբերության ոլորտում իր ուժերն ու հնարավորությունները տեղափոխել Եգիպտոս, այնտեղից էլ՝ աֆրիկյան այլ երկրներ։ Այս մասին տեղեկանում ենք «Anadolu» թուրքական պետական լրատվական գործակալությունից։
Հիշեցնելով, որ վերջին շրջանում թուրք-եգիպտական հարաբերություններում դրական փոփոխություններ են տեղի ունեցել, և 10 տարի անց փոխադարձ նշանակվել են դեսպաններ, Թուֆեքջին ասել է. «Եգիպտոսը բարեկամ երկիր է, որը մենք համարում ենք մեր հնագույն բարեկամը, և որի հետ Օսմանյան կայսրությունն ապրել է 400 տարի։ Վերջերս մեր հարաբերությունները լճացել են որոշ քաղաքական իրադարձությունների պատճառով, բայց դրանք կրկին վերածնունդ են ապրում»։
Թուրք փոխնախարարն ընդգծել է, որ իրենք կարևորում են Եգիպտոսում երրորդ անգամ անցկացվող ցուցահանդեսը․ «Մենք՝ որպես պետություն, որպես նախարարություն, նույնպես մասնակցել ենք՝ համաձայն մեր նախարարի (Յաշար Գյուլեր) հրահանգների։ Մենք շատ ենք կարևորում Եգիպտոսը։ Մենք հնարավորություններ ենք փնտրում մեր ներուժը տեղափոխելու բարեկամ և դաշնակից երկիր Եգիպտոս և դրա միջոցով աֆրիկյան այլ երկրներ, մի փուլ, որը գալիս է մեր պաշտպանական արդյունաբերության ամրապնդմամբ: Դրա համար մենք այստեղ ենք»:
Добавить комментарий