Մենք որևէ հանդիպումից չենք հրաժարավում, վերջին երեք հրավերը մերժել է ադրբեջանական կողմը. Ալեն Սիմոնյան
Մենք ասել ենք, որ որևէ հանդիպումից չենք հրաժարավում, վերջին երեք հրավերը մերժել է ադրբեջանական կողմը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանը X-ի իր միկրոբլոգում հայտարարել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն անհամբեր սպասում է շուտով Վաշինգտոնում հյուրընկալելու արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին՝ խաղաղ բանակցությունների համար, գրում է News.am-ը:
«Հույս ունենք՝ ադրբեջանական կողմն ավելի կոնստրուկտիվ կդառնա եւ բացի այն հայտարարություններից, որ խաղաղություն են ուզում, ճանաչում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որ պատմկան շանս չա, կկարողանան ինչ-որ քայլ անել, որը կբերի ռեալ, շոշափելի խաղաղության»,-ասաց նա:
Добавить комментарий