ԱՄՆ-ն արգելափակել է Գազայում հրադադարի մասին ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը
ԱՄՆ-ն արգելափակել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի ընդունումը, որով կոչ էր արվում դադարեցնել կրակը Գազայում և աջակցել հումանիտար օգնության տրամադրմանը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Հաղորդվում է, որ բանաձևը ներկայացրել էր Արաբական Միացյալ Էմիրությունները։
Բանաձևին կողմ են քվեարկել ՄԱԿ-ի ԱԽ 15 անդամից 13-ը, դեմ՝ ԱՄՆ-ն, իսկ Մեծ Բրիտանիան ձեռնպահ է մնացել։ Որպես նախագծի համահեղինակներ են հանդես եկել ՄԱԿ-ի 97 անդամ երկրներ։
Բանաձևի նախագծում ասվում էր, որ Անվտանգության խորհուրդը պահանջում է անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում և ազատ արձակել բոլոր պատանդներին: Այն միևնույն ժամանակ կողմերին կոչ էր անում կատարել իրենց պարտավորությունները միջազգային իրավունքի շրջանակում, մասնավորապես քաղաքացիական անձանց պաշտպանության հարցում։
Հիշեցնենք, որ շուրջ 1-շաբաթյա հրադադարից հետո Իսրայելի զինված ուժերը վերսկսել են ցամաքային գործողությունը Գազայի դեմ։
Добавить комментарий