Опубликовано H.Minasyan -
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Էնթոնի Բլինքենի հետ քննարկել է Գազայում տիրող վիճակը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Էնթոնի Բլինքենի հետ քննարկել է Գազայում տիրող վիճակը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

«Մենք խոսեցինք Գազայում հակամարտությունն ավելի չտարածելուն ուղղված ջանքերի և մարդասիրական օգնության տրամադրման մասին։ Ընդգծվել է առանց հետաձգման ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացման կարևորությունը»,- X-ի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղարը։

Ֆիդանը նշել է, որ Անկարան իր դիրքորոշումը Գազայի հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ շատ պարզ է ներկայացնում իր ամերիկացի գործընկերներին:

«ԱՄՆ-ին շատ հստակ ասել ենք Գազայում իրավիճակի լրջության մասին, և որ այլևս հանդուրժողականություն չի լինելու, ինչպես նաև տեղեկացրել ենք, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն այս առումով»-, ասել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Նշենք, որ Բլինքենն ու Ֆիդանը վերջին անգամ հանդիպել էին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ԱԳ նախարարների հավաքի շրջանակում։

Добавить комментарий