hduwjw

Բայրամովը Մորդյուի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բրյուսելում հանդիպել է ԵՄ խորհրդի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Սայմոն Մորդյուի հետ՝ Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ համագործակցության և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանը պետական մակարդակով ցանկացած հարթակ, հանդիպում օգտագործում է՝ քննարկելու հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգը՝ Ադրբեջանը ներկայացնելով որպես «խաղաղության» ջատագով:

Добавить комментарий