Ադրբեջանում հարցվածների 78.5%-ը կողմ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը
Սոցիալական հետազոտությունների կենտրոնի (CSR) անցկացրած հարցումների համաձայն՝ Ադրբեջանում բնակչության 78.5%-ը կողմ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը։
Հարցվածների 20.2%-ը չի աջակցում խաղաղության պայմանագրին, 1.3%-ը դժվարացել է պատասխանել։
Խաղաղության պայմանագրի ստորագրմանն աջակցություն է հայտնել միջնակարգ կրթություն ունեցողների 74.1%-ը և բարձրագույն կրթություն ունեցողների 86.9%-ը։
Հարցումն անցկացվել է 2023 թվականի նոյեմբերի 25-ից 28-ը 18 տարեկանից բարձր 390 հարցվածի շրջանում։ Այն ընդգրկել է 12 տնտեսական շրջան:
Добавить комментарий