Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը՝ Հարավային Կովկասում հետհակամարտային գործընթացների մասին
Ադրբեջանի փոխարտգործնախարար Յալչին Ռաֆիևն այցելել է Օման՝ մասնակցելու Ադրբեջանի և Օմանի միջև քաղաքական խորհրդակցությունների 5-րդ փուլին։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը։
Կողմերն ընդգծել են, որ տնտեսական ոլորտում համագործակցության զարգացման լայն ներուժ կա։
Օմանի փոխարտգործնախարարը վստահություն է հայտնել, որ իր երկիրը կհամագործակցի Ադրբեջանի հետ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի շրջանակում։
Ադրբեջանցի պաշտոնյան տեղեկացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում հետհակամարտային գործընթացների, այդ թվում՝ Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի «առաջընթացի» մասին։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանն ակտիվորեն մեծացնում է իր դաշնակիցների շրջանակը գրեթե բոլոր ոլորտներում՝ հատկապես տնտեսական և ռազմական: Պետական մակարդակով պարբերաբար խոսելով «խաղաղության» գործընթացի մասին՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում տպավորություն ստեղծելու, որ ձգտում է խաղաղության:
Добавить комментарий