Գերիներին պատժից ազատո՞ւմ են, համաներո՞ւմ են, թե՞ պարզապես ազատ են արձակում. Սիրանուշ Սահակյան. «Հրապարակ»
Հայաստանը եւ Ադրբեջանը գերիների փոխանակում են անում` Հայաստանն ազատ է արձակում 2 ադրբեջանցի դիվերսանտ-մարդասպաններին, Ադրբեջանը՝ 32 հայ զինծառայողների:
Թեմայի շուրջ զրուցել ենք իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի հետ:
- Ե՞րբ Հայաստանում կլինեն 32 տղաները: Քանի օր է` սպասողական վիճակ է:
- Հստակ տեղեկություններ չկան, այս հայտարարությունները պատրաստակամության մասին են, սակայն թե ինչ արագությամբ կիրականացվեն, պայմանավորվածությունները երբ կյանքի կկոչվեն, հստակ չէ, քանի որ այստեղ կա քաղաքական մաս: Կազմակերպչական որոշ աշխատանքներ են տարվում, ինչը կարող է որոշակի ժամանակ պահանջել, բայց դա զուտ օրերի մասին է:
- Ի՞նչ աշխատանքների մասին է խոսքը:
- Օրինակ` փաստաթղթերի հետ կապված հարցեր կան: Ստորագրում են փաստաթղթերի տակ: Հստակ չգիտեմ` պատժից ազատո՞ւմ են, համաներո՞ւմ են, թե՞ պարզապես ազատ են արձակում, առանց իրավական խնդիրների մասին մտածելու: Եթե միտում ունեն խիստ իրավական լինելու, ապա գուցե փաստաթղթաբանություն լինի, ինչը ժամանակատար է:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։
Добавить комментарий