Опубликовано G.Avetisyan -
3512

Լիահույս ենք, որ մոտ ժամանակներս տեղեկություն կունենանք գերիների վերադարձի մասին. Ալեն Սիմոնյան

Սպասում ենք, կարծում եմ՝ մոտ ժամանակներում տեղեկություն կունենանք գերիների վերադարձի մասին: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մենք էլ ենք լիահույս և սպասում ենք: Պայմանավորվածությունը, որը որ ձեռք է բերվել, որևիցե նորություն դրա հետ կապված, կամ՝ փոփոխություն չկա, գործընթացը ընթացքի մեջ է»,- նշեց Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով տեղեկացրել են, որ Ադրբեջանն ազատ կարձակի 32 հայ, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողի:

 

Добавить комментарий