Թուրքիայի երկնքում շուտով 5-րդ սերնդի ինքնաթիռներ կհայտնվեն․Գյուլեր
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը նշել է, որ շուտով Թուրքիայի երկնքում 5-րդ սերնդի ինքնաթիռներ կհայտնվեն, խոսքը մասնավորապես թուրքական արտադրության «KAAN» տեսակի կործանիչների մասին է, որոնց առաջին թռիչքը ծրագրված է դեկտեմբերի 27-ին:
Բացի դրանից՝ թուրք պաշտոնյան անդրադարձել է պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին սրացումներին: Խոսելով Իսրայելի՝ շարունակաբար քաղաքացիական ենթակառուցվածքների հրթիռակոծության մասին՝ նա ասել է. «Սա մեզ համար ընդունելի չէ: Քաղաքացիական անձի, կնոջ և երեխայի վրա իրականացվող հարձակումը մենք չենք կարող ընդունել, որ կողմից էլ լինի: Դա արդեն հրեշության է վերածվել»:
Գյուլերը հավելել է, որ ի տարբերություն հակամարտության առաջին օրերի՝ վերջերս միջազգային հանրության կողմից արձագանքները շատացել են, և այդպիսի արձագանքներ հնչում են նաև արդեն Իսրայելի հասարակության կողմից:
Добавить комментарий