Ադրբեջանը և Ռումինիան՝ որպես ռազմավարական գործընկերներ, առաջ են շարժվում. Ալիև
Փետրվարի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռումինիայի նախագահ Կլաուս Իոհանիսը հանդիպել են ընդլայնված կազմով։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Իլհամ Ալիևը շեշտել է, որ Ադրբեջանն ու Ռումինիան՝ որպես ռազմավարական գործընկերներ, առաջ են շարժվում։
«Մենք հենց նոր շատ լավ քննարկումներ ունեցանք պարոն նախագահի հետ մեր երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ և վերահաստատեցինք մեր հարաբերությունների ռազմավարական նշանակությունը: Որպես ռազմավարական գործընկերներ՝ մենք առաջ ենք շարժվում։ Ես շատ լավ հիշողություններ ունեմ անցյալ դեկտեմբերին Բուխարեստ կատարած իմ այցից, և, իհարկե, այնտեղ ստորագրված փաստաթուղթն իսկապես նոր հեռանկարներ է բացում մեզ համար։ Մենք լայնորեն քննարկել ենք մեր հետագա քայլերը, և այժմ այդ աշխատանքը կշարունակենք պատվիրակությունների անդամների մասնակցությամբ»,- ասել է Ալիևը։
«Ադրբեջանն ու Ռումինիան արդեն գործընկերներ են դարձել բնական գազի փոխադրման հարցում»,- հավելել է Ադրբեջանի ղեկավարը։
Ընդգծելով, որ սա նույնպես կարևոր հանգրվան է երկու երկրների համագործակցության մեջ, Ալիևը նշել է. «Մենք ցանկանում ենք, որ ունենանք մեր համագործակցության ավելի լայն պատկերը՝ ընդգրկելով ոչ միայն էներգետիկ ոլորտը, այլև փոխգործակցությունն առևտրի ոլորտում»։
Добавить комментарий