Թուրքիայի պաշտպանության նախարարն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին
«Այժմ կարևոր հնարավորություն է ստեղծվել Ադրբեջանի և Հայաստանի միջև մշտական խաղաղության հաստատման համար»,- հայտարարել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Յաշար Գյուլերը Պաշտպանության նախարարության 2024 թվականի բյուջեի քննարկման ժամանակ։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է թուրքական «TRhaber» կայքը։
Նա հավելել է, որ Հայաստանը նույնպես պետք է գործի այս գիտակցությամբ։
«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը համագործակցի իր հարևանների, ոչ թե այլ երկրների հետ»,- նշել է Գյուլերը։
Թուրքիան տարածաշրջանում իր շահերն ունի, որոնք Ադրբեջանի միջոցով փորձելու է իրականացնել։
Добавить комментарий