jdusjs

Մենք շարունակելու ենք մեր համատեղ գործունեությունը «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ներքո. Թուրքիայի ԱԳՆ

Ադրբեջանի միգրացիոն պետական ​​ծառայության ղեկավար Վուսալ Հուսեյնովը Ժնևում անցկացվող Փախստականների գլոբալ ֆորումի շրջանակում հանդիպել է Թուրքիայի փոխարտգործնախարար Յասին Էքրեմ Սերիմի հետ։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության X սոցիալական ցանցում տարածած տեղեկությանը։

 «Մենք միշտ աջակցում ենք Ադրբեջանին։ Շարունակելու ենք մեր համատեղ գործունեությունը «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ներքո՝ հանուն մեր տարածաշրջանի բարգավաճման և խաղաղության»,- այս մասին ասված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Թուրքիան պարբերաբար տարբեր հարթակներով նշում է, որ Ադրբեջանի կողքին է և մշտապես աջակցելու է, քանի որ իր նպատակներն Ադրբեջանի միջոցով կարող է իրագործել։ 

Добавить комментарий