azerbaycan

Ադրբեջանում շարունակվում են լրագրողների ձերբակալությունները

«Լրագրող Հաֆիզ Բաբալըն բերման է ենթարկվել»,- հայտնել է իրավապաշտպան Ռուֆաթ Սաֆարովը։ 

Այս մասին, ըստ «Դետքի», հայտնում է ադրբեջանական «azpolitika.info» կայքը։

Հաղորդվում է, որ Հաֆիզ Բաբալըն բերման է ենթարկվել Բաքվի քաղաքային ոստիկանության վարչության աշխատակիցների կողմից։ Ոստիկանները խուզարկել են նրա տունը և տարել գրասենյակ։ Նա քրեական պատասխանատվության է ենթարկվել «Abzas Media» կայքի հետ կապված գործով։

«Abzas Media» անկախ լրատվական կայքն Ադրբեջանի  ուշադրության կենտրոնում էր հայտնվել նոյեմբերին, որի պատճառով շարունակվում են ձերբակալվել կայքի աշխատակիցները։

Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները կիրառում են բազմաթիվ միջոցներ ԶԼՄ-ների ազատությունը սահմանափակելու համար։ 

 

Добавить комментарий