ՀՀ-ի շահերից չի բխում դադարեցնել անդամակցությունը ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի անդամակցության դադարեցումը ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին չի բխում ՀՀ-ի շահերից: Ըստ «Դետք»-ի՝ ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս մասին Պուտինն ասել է իր տարեվերջյան մեծ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Չեմ կարծում, որ Հայաստանի շահերից է բխում ինչ-որ կերպ դադարեցնել անդամակցությունը ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին, թեպետ ի վերջո, դա պետության ընտրությունն է»,- ասել է նա։
Անդրադառնալով հիշյալ կազմակերպությունների վերջին հանդիպումներին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությանը՝ Ռուսաստանի նախագահն այդ իրողությունը պայմանավորել է ՀՀ-ում տեղի ունեցող ներքին զարգացումներով։
«Մեր իմանալով` դա պայմանավորված է Հայաստանում ընթացող ներքին գործընթացներով և կապված չէ այս ինտեգրացիոն կառույցներում աշխատելու ցանկության կամ ցանկության բացակայության հետ: Տեսնենք՝ ինչպես կզարգանա իրավիճակը»,- ասել է Պուտինը:
#Դետքի_հետագծով
Տևական ժամանակ է, ինչ Հայաստանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով բոյկոտում են Ռուսաստանի առաջնորդած ձևաչափերում տեղի ունեցող հանդիպումները, քանի որ պնդում են, որ հիշյալ կառույցները պատշաճ կերպով չեն կատարում ՀՀ-ի նկատմամբ ունեցած պարտավորությունները։ Չնայած այս ամենին` կարծում ենք, որ Հայաստանը դեռևս չի նախատեսում դադարեցնել հիշյալ կազմակերպություններում իր անդամակցությունը, քանի որ դա երկրի համար բազմաթիվ լրացուցիչ խնդիրներ կարող է առաջացնել։
Добавить комментарий