Իլհամ Ալիևի նախագահությամբ խորհրդակցություն է անցկացվել հաջորդ տարի կայանալիք «COP29»-ի շրջանակում
Հաջորդ տարի Ադրբեջանը կընդունի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29»)։ Դրա կապակցությամբ այսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ խորհրդակցություն է անցկացվել։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Ալիևը նշել է․
- «Մեր քաղաքականության արդյունքում մենք շատ ամուր դիրքեր ենք ձեռք բերել համաշխարհային մասշտաբով։
- Ֆրանսիայի որոշ քաղաքական առաջնորդներ հայերից ավելի շատ հայ են փորձում լինել։
- Բաքուն երկու շաբաթից կդառնա աշխարհի կենտրոնը։
- Մենք բարձր մակարդակով կանցկացնենք «COP29» միջազգային համաժողովը։
- Միջազգային միությունը աշխարհի բոլոր երկրներն են, և այդ երկրները միաձայն իրենց մեծ աջակցությունն են ցուցաբերել Ադրբեջանին»։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանը շարունակում է հակաֆրանսիական քարոզչությունը և զուգահեռ փորձում ներկայանալ հանրությանը որպես դոմինանտ ուժ ոչ միայն տարածաշրջանում, այլև տարածաշրջանից դուրս։
Добавить комментарий