Ռուսական բանակը ծրագրում է 2024թ. իրականացնել յոթ միջմայցրամաքային բալիստիկ հրթիռների արձակում
Ռուսական բանակը ծրագրում է 2024թ. իրականացնել յոթ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների (ՄԲՀ) արձակում, տեղեկացրել է Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի (ՌՆՀԶ) հրամանատար Սերգեյ Կարակաեւը։ Նա նշել է, որ ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն շարունակում են տեղեկություն փոխանակել այդպիսի գործողությունների մասին։
Վերջին հինգ տարում ՌՆՀԶ-ն իրականացրել է ավելի քան 20 արձակում հեռանկարային հրթիռային համալիրների թռիչքային փորձարկումների եւ ՌԴ Զինված ուժերի կառավարման գծով մարզումների շրջանակում։
«Ինչ վերաբերում է հրթիռային միավորումների դիրքային շրջաններից կատարվող արձակումներին, ապա «Ավանգարդ» համալիրը մարտական հերթապահության դնելուց առաջ նրա փորձարկումը տեղի է ունեցել Օրենբուրգի մարզի Յասնենսկի միավորումում»,- ասել է Կարակաեւը «Красная звезда»-ին։
ՌՆՀԶ հրամանատարը նշել է, որ Ռուսաստանը մեկ օրվա ընթացքում կտեղեկացնի ամերիկյան կողմին «միջմայրցամաքայիյն բալիստիկ հրթիռի ցանկացած ծրագրվող արձակման կամ բալիստիկ սուզանավի մասին», հայտնել է «Կոմերսանտը»։
Добавить комментарий