He

Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը. Թուրքիայի ՊՆ


«Անվտանգության և խաղաղության հաստատումը Կովկասում պահանջում է համապարփակ ու մշտական ​​խաղաղության պայմանագրի ստորագրում Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Մենք աջակցում ենք այդ ուղղությամբ տարվող ջանքերին և ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ դրական արդյունք ունենալ»,- հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է թուրքական «TRT haber» կայքը։

Ըստ նրա` իրենք շարունակելու են վճռականորեն աշխատել «մեկ ազգ, երկու պետություն, մեկ բանակ» հայեցակարգով։

Գյուլերը նշել է, որ այս տարի Թուրքիայի Հանրապետության 100-ամյակի և Հեյդար Ալիևի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ իրականացրել են 14 համատեղ զորավարժություն։ 

#Դետքի_հետագծով

Թուրքիան ևս մեկ անգամ բացահայտ նշում է, որ Ադրբեջանի կողքին է, և տարածաշրջանում իր շահերի համար Ադրբեջանը կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել, իհարկե, Թուրքիայի գործուն աջակցությամբ։

 

Добавить комментарий