Опубликовано H.Minasyan -
ԱՄՆ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմն աջակցում է Թուրքիային F-16 կործանիչների ձեռքբերման և դրանց մոդերնիզացման հարցում:  Քիրբին նման հայտարարությամբ հանդես է եկել դեկտեմբերի 14-ին Սպիտակ տանը մամուլիսի ասուլիսի ընթացքում՝ Թուրքիայի և ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ջո Բայդենի միջև նույն օրը տեղի ունեցած հեռախոսազրույցին անդրադառնալիս:  Սպիտակ տան ներկայացուցիչը հավելել է, որ նախագահները քննարկել են նաև պեղաստինա-

Սպիտակ տունն աջակցում է Թուրքիային «F-16» կործանիչների ձեռքբերման հարցում

ԱՄՆ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմն աջակցում է Թուրքիային «F-16» կործանիչների ձեռքբերման և դրանց արդիականացման հարցում:

Քիրբին նման հայտարարությամբ հանդես է եկել դեկտեմբերի 14-ին Սպիտակ տանը մամուլիսի ասուլիսի ընթացքում՝ Թուրքիայի և ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ջո Բայդենի միջև նույն օրը տեղի ունեցած հեռախոսազրույցին անդրադառնալիս:

Սպիտակ տան ներկայացուցիչը հավելել է, որ նախագահները քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտության ֆոնին Գազայի շուրջը տեղի ունեցող վերջին զարգացումները, ինչպես նաև անդրադարձել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացին: 

Добавить комментарий