Կարևոր է շարունակել երկխոսությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև. Ադրբեջանի վարչապետ
Մոսկվայում կայացած ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև կառուցողական երկխոսության կարևորությանը։
«Կցանկանայի ևս մեկ անգամ հայտնել Ադրբեջանի հաստատակամությունը՝ շարունակելու ջանքերը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման համար։ Հաշվի առնելով վերջին դրական ազդակները՝ մենք չափազանց կարևոր ենք համարում այս ուղղությամբ կառուցողական երկխոսության շարունակությունը»,- ասել է նա։
Նրա խոսքով` պատմական հնարավորության օգտագործումը թույլ կտա հասնել երկար սպասված «խաղաղությանը» տարածաշրջանում:
#Դետքի_հետագծով
Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է«խաղաղության» օրակարգի կեղծ դրույթը` զուգահեռ տարբեր հարթակներից նշելով, որ Ադրբեջանը քայլ առ քայլ իրականացնում է իր առջև դրված նպատակները: Ակնհայտ է, որ խաղաղության անվան ներքո Ադրբեջանը տարածաշարջանում միայն անկայունություն է ստեղծելու:
Добавить комментарий