Опубликовано D.Guyumjyan -
դետք

Իրանի հյուսիսարևելյան սահմաններին զորքեր են տեղակայվել

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային զորքերն անօդաչու, հրթիռային և հրետանային ստորաբաժանումներ են տեղակայել հյուսիսարևելյան սահմանամերձ շրջաններում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Քիումարս Հեյդարին հայտնել է, որ այս ստորաբաժանումները տեղակայվել են՝ ցանկացած սպառնալիքի արագ և ժամանակին արձագանքելու համար: Նրա խոսքով՝ հյուսիսարևելյան սահմաններին ուժերի տեղակայումն իրականացվում է ռազմական տարածքային ծրագրման իրականացման համար, որի նպատակն է կենտրոնանալ այն շրջանների վրա, որտեղ ցամաքային զորքերի պակաս կա:

Ք․ Հեյդարին շեշտել է նաև, որ երկրի ցամաքային զորքերի առջև խնդիր է դրված պաշտպանել Իրանի Իսլամական Հանրապետության անկախությունն ու տարածքային ամբողջականությունը:

«Այս ամենը ծրագրվում է Իրանի սահմանամերձ շրջաններում հրթիռների, անօդաչու թռչող սարքերի և մանևրող ուժերի օգտագործմամբ՝ ցանկացած սպառնալիքի դեպքում վճռական և ժամանակին օպերատիվ գործելու նպատակով»,- եզրափակել է նա:


#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները մեծ նշանակություն են տալիս երկրի բոլոր սահմանների անվտանգության ապահովմանը։ Հյուսիս-արևելքում Իրանը սահմանակից է Թուրքմենստանի և Աֆղանստանի հետ, որտեղից Իրանի տարածք ահաբեկչական խմբավորումների ներթափանցման ռիսկ կա, և այս միջոցառումներն իրականացվում են նաև հավանական վտանգները չեզոքացնելու նպատակով։

 

Добавить комментарий