Опубликовано D.Guyumjyan -
detq

Պենտագոնի ղեկավարը վստահեցնում է՝ ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմ չի ցանկանում

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը վստահեցրել է, որ Միացյալ Նահանգներն Իրանի Իսլամական Հանրապետության հետ պատերազմի չի ձգտում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը։

Հաղորդվում է, որ Օսթինն այցելել է Իսրայել, որտեղ հանդիպում է ունեցել այդ երկրի ռազմական կաբինետի անդամների հետ։ «Միացյալ Նահանգները պատերազմի չի ձգտում, և մենք շտապ կոչ ենք անում Իրանին դեէսկալացիայի ենթարկել»,- ասել է նա՝ լրագրողներին։

Պենտագոնի ղեկավարը շեշտել է, որ Մերձավոր Արևելքում «Իրանի հետ կապված ուժերի» աճող հարձակումները սպառնում են տարածաշրջանի բնակչությանը։ Նրա համոզմամբ՝ դրանք միևնույն ժամանակ մեծացնում են  Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունն ընդլայնելու վտանգը։

Օսթինը վերահաստատել է ԱՄՆ-ի լիակատար աջակցությունն Իսրայելին՝ միաժամանակ նշելով, որ վերջինս չպետք է թիրախավորի խաղաղ բնակչությանը։

#Դետքի_հետագծով

Հոկտեմբերի 7-ից ի վեր, երբ մեկնարկեց Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինված հակամարտության ներկայիս փուլը, մտավախություններ կան, որ Իրանը կարող է ներգրավվել այս հակամարտության մեջ, ինչն աղետալի հետևանքներ կունենա։ Միևնույն ժամանակ Իրանն իր հերթին վստահեցնում է, որ մտադիր չէ ներգրավվել հակամարտության մեջ, սակայն ՀԱՄԱՍ-ին աջակցությունը շարունակելու է։

 

Добавить комментарий